Ճարտարում բազմաբնակարան շենք է կառուցվում՝ բազմազավակ և անապահով ընտանիքների համար

Ճարտարում բազմաբնակարան շենք է կառուցվում՝ բազմազավակ և անապահով ընտանիքների համար

PanARMENIAN.Net - «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով Ճարտարում եռահարկ շենք է կառուցվում: Այս մասին ասել է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի փոխտնօրեն Էդգար Վարդապետյանը:

Շինարարությունն սկսվել է 2016 թվականին:

«Առաջին փուլում կատարվել է հողային հարթեցման և հիմքի աշխատանքները, երկրորդ փուլով է պատերի շարվածքը: Առաջիկայում նախատեսվում է տանիքը ծածկել, հետո սկսել արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները: Նոր կառուցվող շենքը կունենա նկուղային և վերգետնյա 3 հարկ, ընդհանուր՝ 9 բնակարան: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2018 թվականին», - ասել է նա, մեջբերում է Արմենպրեսը:

Վարդապետյանն ընդգծել է, որ հիմնադրամի այս ծրագիրը որոշակիորեն կխթանի Ճարտար քաղաքի համաչափ զարգացմանը, հատկապես որ բազմաբնակարան շենքերի շինարարությունը հիմնադրամի առաջնային ծրագրերից է:

Հիմնադրամի փոխտնօրենի տեղեկացմամբ՝ բնակարանները տրամադրվելու են բազմազավակ և սոցիալապես անապահով ճարտարեցի ընտանիքներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---