Բիչախչյանով 6 ակումբ է հետաքրքրված, այդ թվում՝ պորտուգալական «Բենֆիկան»10 հուլիսի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գործակալ Ռուբեն Վեսմադյանը մեկնաբանել է այն լուրերը, որ պատանի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկան»: «Առաջարկներից մեկը «Բենֆիկան» է արել, բայց մենք ունենք նաև առաջարկներ երկու իտալական, երկու անգլիական ակումբներից, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթից»: Կար նաև «Գալաթասարայի» տարբերակը, բայց մենք այն մերժեցինք: Նպատակն է՝ հարմար թիմ գտնել ֆուտբոլիստի համար, և «Բենֆիկան» համապատասխանում է բոլոր պահանջներին: Հայաստանում չեն կասկածում՝ Բիչախչյանն ունի բոլոր հնարավորությունները հաջորդ Մխիթարյան դառնալու համար, այնպես որ մենք պետք է զգույշ լինենք»- ասել էՎեսմադյանը, պորտուգալական մամուլին հղումով գրում է armfootball.com-ը: Վահան Վարդանի Բիչախչյանը ծնվել է 1999-ին Գյումրիում, «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։ The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |