ՀՀ ԱՆ. E-draft.am-ը քաղաքացիներին թույլ կտա մասնակցել օրինագծերի ստեղծմանը10 հուլիսի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը քաղաքացիական հասարակության մոտ մեկ տասնյակ ներկայացուցչին է ներկայացրել նախարարության գործարկած իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am-ի հնարավորությունները: Քրմոյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակի գործիքակազմը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակիցը դառնալու օրինաստեղծ գործունեությանը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս հարթակում տեղադրված իրավական ակտերի նախագծերը նվազագույնը 15 օր մնում են հանրային քննարկման և դրանց վերաբերյալ շահագրգիռ քաղաքացիների ներկայացրած առաջարկները որևէ կերպ ենթակա չեն խմբագրման կամ փոփոխման: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ներկայում կատարվել են համապատասխան փոփոխություններ, համաձայն որոնց, որևէ նախարարության կողմից մշակված իրավական ակտի նախագիծ կարող է ՀՀ կառավարության կողմից չընդունվել և հետ վերադարձվել՝ www.e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված չլինելու պատճառաբանությամբ: Նախարարի տեղակալը հորդորել է քաղհասարակության ներկայացուցիչներին գրանցվել www.e-draft.am կայքում, օգտվել էլեկտրոնային ժողովրդավարության ընձեռած այս գործիքակազմից և ակտիվորեն ներգրավվել հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն ոլորտային օրենսդրության մշակման գործընթացում: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին: Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին. ծանոթանալ ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |