ԵԱՀԿ-ն ԼՂ խնդրի շուրջ կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել![]() 10 հուլիսի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ափսոսանք է հայտնում ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի բացակայության համար և կողմերին կոչ է անում բանակցություններ սկսել: Այս մասին ասված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունված Մինսկի հռչակագրում: «Հակամարտության կողմերին կոչ ենք անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ՝ հակամարտության կարգավորման ճանապարհներ գտնելու ուղղությամբ», - ասված է հռչակագրում: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին կոչ է արվում ակտիվացնել իրենց գործողությունները հակամարտության լուծման նպատակով: Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին: Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |