ՌԴ-ն կարող է հետ կանչել իր մշտական ներկայացուցչին ՆԱՏՕ-ից![]() 10 հուլիսի 2017 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Մոսկվան կդիտարկի ՆԱՏՕ-ում իր ներկայացվածության մակարդակը մշտականից մինչև ժամանակավոր հավատարմատարի աստիճանի նվազեցնելու հնարավորությունը: Այս նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ դաշինքը «տրամադրված չէ կառուցողական երկխոսության, իսկ ցանկացած բանավեճ վերաճում է ռուսական կողմի դեմ մեղադրանքների», գրում է «Իզվեստիա» թերթը ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրների վրա հղումով: «Քննարկվում է Բրյուսելում ժամանակավոր հավատարմատար ունենալու տարբերակը՝ Ալեքսանդր Գրուշկոյի Մոսկվա վերադառնալուց հետո»,-գրել է աղբյուրը: ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքը հրաժարվում է գործակցել Մոսկվայի հետ, Ռուսաստանն իր հերթին կարող է միջոցներ ձեռնարկել, որոնք արդարացված կլինեն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |