Մխիթարյանը կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» ամերիկյան շրջագայությանը![]() 10 հուլիսի 2017 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հրապարակել է ԱՄՆ-ում խաղաշրջանին նախորդող շրջագայությանը մասնակից անդամների ցանկը, որտեղ ներառված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» մի շարք ընկերական հանդիպումներ կունենա: Ընդհանուր առմամբ շրջագայության կմեկնի ակումբի 27 ֆուտբոլիստ: Մեկնողների թվում չի լինի Զլատան Իբրահիմովիչը, վնասվածքի պատճառով: Ցուցակում Մխիթարյանի բացի ընդգրկված են Փոլ Պոգբան, Դավիթ դե Խեան: «Մանչեսթեր Յունայթեդը» 5 ընկերական հանդիպում կունենա ԱՄՆ-ում: Ակումբի մրցակիցները կլինեն «Լոս Անջելես Գելաքսին» (հուլիսի 15-ին), «Ռեալ Սոլթ Լեյքը» (հուլիսի 17-ին), «Մանչեսթեր Սիթին» (հուլիսի 20-ին), «Ռեալը» (հուլիսի 23-ին) և «Բարսելոնան» (հուլիսի 26-ին): «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը: Ընթերցեք նաև. Մխիթարյանը՝ ՀՀ-ում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու, հաջողության գրավականի ու Մոուրինյուի մասին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |