ՏՄՊՊՀ. Շաքարը չի թանկացել![]() 10 հուլիսի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում շաքարավազի սպառման՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով: «Ամփոփելով մոինթորինգի արդյունքները, կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաև, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը», - տեղեկացնում է ՀՀ ՏՄՊՊՀ-ն: Նշվում է, որ շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաև ներկրողների թիվը: «Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռևս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան», - հաղորդում է ՏՄՊՊՀ-ն: Հունիսի 27-ինց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ-ում մենաշնորհ չկա: Պատասխանելով հարցին, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվում է, Հարությունյանը վստահեցրել է. «Նման բան չկա: Քանի՞ մարդ կարող է Հայաստան շաքարավազ ներկրել. շատերը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |