ԵԽ-ն վրդովված է. Brexit-ից հետո եվրոպացիները Բրիտանիայում «երրորդ երկրի անձինք» կհամարվեն![]() 10 հուլիսի 2017 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի աջակողմ կենտրոնամետ, սոցիալիստների, ազատականների, ծայրահեղ ձախակողմյանների և կանաչների խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ վրդովված են Մեծ Բրիտանիայի դիրքորոշմամբ Միացյալ Թագավորությունում ԵՄ անդամ քաղաքացիների կարգավիճակի հարցում: «Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է, որ Brexit-ի հաջորդ օրը եվրոպացիները ստանան «երրորդ երկրի անձանց» կարգավիճակ: Նրանք ավելի քիչ իրավունքներ կունենա, քան Բրիտանիայի քաղաքացիները ԵՄ-ում», ասվում է ԵԽ պատգամավորների հավաքական հայտարարության մեջ, որը հրապարակել է Belga գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ եվրախորհրդարանականների, Լոնդոնի առաջարկը «2-րդ կարգի քաղաքացիների առաջացման ռիսկ է պարունակում» և հակասում է Բրիտանիայի իշխանությունների սկզբնական հայտարարություններին առ այն, որ այդ երկրի դուրս գալը Եվրամիության կազմից բացասաբար չի անդրադառնա ԵՄ քաղաքացիների վիճակի վրա Մեծ Բրիտանիայում: Ըստ ԵԽ պատգամավորների, որոնց թվում է նաև Brexit-ի վերաբերյալ բանակցություններում վեհաժողովի ներկայացուցիչ, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆսթադը, իրենք հավանություն չեն տա ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ձգձգմանը, որն, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա 2019-ի մարտին: Բրիտանիայում այժմ ԵՄ մոտ 3,2 մլն եվրոպացի է ապրում, իսկ ԵՄ մյուս երկրներում՝ 1,2 մլն բրիտանացի: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |