ԵԼՔ. Զինված պայքարը բացառում ենք, «Թավշյա» հեղափոխության սցենարը՝ ոչ![]() 10 հուլիսի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքը «թավշյա» հեղափոխության սցենարը չի բացառում: Այս մասին ասել է ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանը: «Մենք նախկինում էլ հայտարարել ենք, որ «թավշյա» հեղափոխության սցենարը չենք բացառում: Կախված նրանից, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ առաջարկ կանի, մենք այդ առաջարկը անպայման կքննարկենք: Նման սցենարի իրականցումն առհասարակ չեմ բացառում»,- ասել է Ավինյանը, մեջբերում է Aravot.am-ը: Նա նշել է նաև, որ եթե «Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանի կողմից հստակ առաջարկ լինի, իրենք բաց են քննարկումների համար. «Մենք նախկինում էլ ենք բաց եղել «Ժառանգության» հետ քննարկումների համար: Հիմա ոչ մի բան չի փոխվել: Միայն կբացառենք զինված պայքարի սցենարը»: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2018թ. ապրիլին՝ նախագահի լիազորությունների ավարտին ընդառաջ, անհրաժեշտ է իշխանափոխության հասնել «թավշյա» հեղափոխության միջոցով: «Ժառանգության» առաջնորդը չի բացառում փողոցային պայքարը և խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին կոչ է անում միավորվել: Տիգրան Ավինյանի խոսքով՝ դեռ վաղ է «թավշյա» հեղափոխության ձևաչափի մասին խոսել. «Շատ կարևոր է, որ այդ քայլի հանդեպ հանրային պահանջարկ լինի: Ժողովուրդը պետք է հստակ պահանջարկ ներկայացնի քաղաքական ուժերին, որոնք էլ իրավասու և լիազոր կլինեն իրականացնելու նման գործողություններ: Դժվար է կանխատեսումներ անելը: Նախկինում եղել են հանգիստ շրջափուլեր, ինչից հետո դրսևորվել են հանրահավաքային տրամադրությունները, օրինակ՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը, «Էլեկտրիկ Երևան»-ը: Թվացյալ հանգստությունը երբեմն բռնկվում է և վերածվում փողոցային ակցիաների»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |