ՀՀ ԱԳՆ. Բանակցությունների առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է26 դեկտեմբերի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շտապողականությունը բացատրվում է նրանով, որ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո կարող են փոխվել գործող անձինք: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Նոր նախագահը իրավունք ունի ասելու, որ չի ընդունում համաձայնագիրը եւ այդ պատճառով է, որ համանախագահները ձգտում են, որ դա դժվար լինի անել: Կա եւս մեկ պատճառ` հնարավոր է, կփոխվեն նաեւ իրենք համանախագահները: Առնվազն, նման ազդանաշններ կան: Նման պայմաններում, բոլորի համար լավ կլիներ, եթե համաձայնագիրը ինչ-որ կերպ ամրագրվեր որպես հիմք բանակցային գործընթացի շարունակման համար»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Միեւնույն ժամանակ Վ.Օսկանյանը նշել է, որ բանակցությունները պետք է շարունակել: «Դիվանագիտական տեսակետից, հայկական կողմի դիրքերը բավականին ամուր են: Եթե Հայաստանը չհամաձայնվի առաջարկությունների այս փաթեթի հետ եւ ցանկանա զրոյից սկսել, ապա դա Ադրբեջանին նոր հնարավորություններ կտա: Միջազգային հանրությունն էլ թույլ չի տա զրոյին հավասարեցնել այս փաստաթղթի մշակմանն ուղղված երկամյա ջանքերը»,-ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ բանակցություններում առանցքայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: «Համանախագահները եւ միջազգային կառույցները դա լավ են հասկանում: Մենք դեռեւս այն դրության մեջ չենք, որ խոսենք բանակցային գործընթացում վերջակետ դնելու մասին: Նույնիսկ եթե որոշակի սկզբունքային համաձայնություն ձեռք բերվի այսօր քննարկվող փաստաթղթի շուրջ, ապա դա մեծ գործընթացի միայն սկիզբը կլինի»,-ասել է ԱԳ նախարարը: Նրա խոսքերով, այսօր քննարկվող փաստաթուղթը վերաբերում է կարգավորման սկզբունքներին, իսկ խաղաղ պայմանագրի վրա պետք է աշխատեն իրավաբանները` կարգավորման սկզբունքները երեք կողմերի հավանությանն արժանանալուց հետո: «Այսօր բանակցությունների սեղանի վրայի փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, եւ համանախագահները հավանական են համարում, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է վերջնական տեսքի բերել փաստաթուղթը: Սակայն պետք չէ համարել դա միանշանակ մի փաստ` հաշվի առնելով այն լուրջ խնդիրները, որոնց շուրջ բանակցությունները կշարունակվեն»,-ասել է Վ.Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: : Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |