Վրաստանում տուգանում են հայկական վարորդական իրավունքով վարորդներին10 հուլիսի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանվածների տույժերը չեն չեղարկվել: Հուլիսի 5-ին Վրաստանում սկսել են տուգանել այլ երկրների վարորդական իրավունքով երթևեկող վարորդներին: Ջավախքում շատերը հայկական վարորդական իրավունք ունեն, նրանք հայտնվել են բարդ իրավիճակում: Հովհաննես Եզոյանը մեկն է այն մարդկանցից, ում տուգանել են, գրում է jnews.ge-ն: «Ես ժամը 12:00-ի կողմերը սահմանն (Խմբ. - Բավրայի անցակետով դեպի Հայաստան) էի անցնում, անցանք, հետո հետ կանչեցին, վարորդական իրավունքս վերցրին, համարյա կես ժամ ստուգեցին և ասացին, որ ձեր վարորդականը չի գործում, որակազրկված է: Ես նույնիսկ թուղթ ստորագրեցի, որ իմ մեքենան ուրիշին եմ վստահում, որ սահմանն անցկացնի, բայց տուգանք գրեցին 500 լարի, ես չեմ ստորագրել և համաձայն չեմ տուգանքի հետ: Ինձ 10 օր ժամանակ են տվել, որ դատարան դիմեմ, բայց գիտեմ՝ դատարանում ավելորդ ժամանակ ու միջոցներ եմ վատնելու, անիմաստ է», -պատմել է Եսոյանը Նինոծմինդայից: Վարորդները հայտնում են, որ Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների վարորդներին չեն տուգանում, առաջին անգամ բավարարվում են միայն զգուշացմամբ: «Հայաստանից եկողներին զգուշացնում էին, որ այլևս չվարեն հայկական վարորդական իրավունքով: Մարդ էինք կանչում քաղաքից, որ գային սահմանն անցկացնեին: Ինձ բացատրեցին, որ պիտի գնամ Հայաստան, վարորդական իրավունքս թարմացնեմ, դարձնեմ 2017 թվականի, որ նոր կարողանամ հանգիստ վարել», -նշել է Եսոյանը: Նա հավելել է, որ նույն օրը շատերն են իր բախտին արժանացել, այսինքն 500-ական լարիի չափով տուգանվել: Jnews-ի ունեցած տվյալների համաձայն՝ հուլիսի 5-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում շատերին են տուգանել շրջիկ պարեկային ոստիկանության աշխատակիցները: Նույն օրը երիտասարդները բողոքել ենմասսայական բնույթ կրող տուգանքների դեմ, քանի որ վերջիններս նախօրոք զգուշացված չեն եղել: Խնդիրն այն է, որ հուլիսի 1-ից Վրաստանում վարորդական նոր նորմեր են գործում՝ 100 բալանոց համակարգը: Արդունքում, պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են տուգանել հայկական վարորդական իրավունքով վարորդներին: Քանի-որ 100 բալանոց համակարգով խախտումների դեպքում բալերն են իջեցվում, և ամբողջ թղթաբանությունն արվում է հենց վարորդական վկայականով, իսկ հայկական վարորդական վկայականի դեպքում թղթաբանությունը էլ ավելի է բարդանում: Jnews-ը Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում ստանալուն պես մանրամասն ու հետևողական կներկայացնի իրադարձությունների զարգացման ամբողջ ընթացքը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ |