Գոռ Վարդանյանը՝ սպորտի մասով Երևանի քաղաքապետի խորհրդական![]() 10 հուլիսի 2017 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ խորհրդականներին և օգնականին: Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել Գոռ Վարդանյանը. նա կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Խաչիկ Պողոսյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական՝ հասարակական հիմունքներով: Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ: Գոռ Վարդանյանը ծնվել է 1972թ. հունիսի 12-ին, Երևանում: 1984թ-ից զբաղվել է կարատեով: 1989-94թթ սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Մասնակցել է մի շարք միջազգային մրցումների և դարձել հաղթող: 1993թ-ից աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում: 1995թ. հիմնադրել է արևելյան մարզաձևի «Ֆուլ կոնտակտ կարատե» դպրոցը, 1996թ.` ֆեդերացիան, 1997թ.` մասնագիտացված լիգան, 1998թ.` միջազգային ֆեդերացիան (IFCKF), որի նախագահն է: 1998թ. Չակ Նորիսի կողմից արժանացել է «Սև գոտի» տիտղոսին: 2006թ. Լոս Անջելեսում հիմնադրել է արևելյան մարզաձևի միջազգային Դոկանտոյի ֆեդերացիան (WDF): 1999թ-ից եղել է մի շարք ֆիլմերի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր` «Խավարման օրը» (1999թ.), «Ընտրություն» (2000թ.), «Չգրված օրենք» (2002թ.), «Ճակատագիր» (2005թ.): 2008թ. նկարահանել է «Վրիժառու», 2010թ.` «Վրիժառու-2» բազմասերանոց ֆիլմերը: 2009-11թթ եղել է Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը: Թողարկել է իր գրված երաժշտությունների ձայնասկավառակը, որը գրել է իր նկարահանած ֆիլմերի համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |