Հակառակորդի կրակից ՊԲ զինծառայող է զոհվել

Հակառակորդի կրակից ՊԲ զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:

Ինչպես հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 7-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի արկակոծման հետևանքով երեք զինծառայող էր վիրավորվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---