Թրամփ. ԻՊ օրերն Իրաքում և Սիրիայում հաշված են![]() 11 հուլիսի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը: Թրամփը շնորհավորել է Իրաքի իշխանություններին Մոսուլում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուլիսի 10-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին պաշտոնապես հայտարարեց ԻՊ-ից Մոսուլի ազատագրման մասին»: «Վերջին 6 ամսում մենք ավելի մեծ առաջընթացի ենք հասել ԻՊ դեմ պայքարում, քան բոլոր նախորդ տարիներին, երբ այդ խմբավորումն առանցքային սպառնալիք էր...Մենք կշարունակենք ԻՊ ոչնչացումը»,-ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, «հաղթանակը Մոսուլում վկայում է, որ ԻՊ օրերն Իրաքում և Սիրիայում հաշված են»: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր, որ Մոսուլի գլխավոր Ան Նուրի մզկիթի ազատագրումը, որտեղից ԻՊ առաջնորդը 2014-ին «խալիֆաթ» է հռչակել, «ԻՊ-ի կեղծ պետության վերջը» կդառնա: Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |