ԱՄՆ-ում դպրոցականը գտել է թերթում Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարն ու հարցազրույց վերցրել![]() 11 հուլիսի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դպրոցական Թեդի Ֆիշերը պատահաբար թերթում տեսել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարն ու 45-րոպեանոց հարցազրույց վերցրել նրանից: Դպրոցականը կարողացել է հայտնաբերել հեռախոսահամարը Washington Post-ի հոդվածը ուղեկցող լուսանկարի վրա: Դա Թրամփի թիկնապահի լուսանկարն էր, որի ձեռքում փաստաթղթեր կային՝ գրված էր Մեթիսի անունն ու անվան դիմաց նրա հեռախոսահամարը: Ավելի ուշ լուսանկարը հեռացվեց կայքից, գրում է Ինտերֆաքսը New York Post-ի վրա հղումով: «Ես զանգահարեցի համոզվելու համար, որ դա հենց նրա համարն է, շատ հետաքրքիր էր, դա իրոք նրա ձայնն էր»,-ասել է ձեռներեց տղան: Նա հաղորդագրություն է ուղարկել Մեթիսին՝ խնդրելով հարցազրույցի մասին և Պենտագոնի ղեկավարը հետ է զանգահարել, որից հետո նրանք 45 րոպե քննարկել են ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարի հետ տղայի հարցազրույցը հրապարակվել է դպրոցական թերթում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |