Հետազոտություն. Օրական մեկ բաժակ սուրճը 12%-ով նվազեցնում է մահացության ռիսկը![]() 11 հուլիսի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է մահացության ռիսկը բոլոր պատճառներից: Համապատասխան արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում, այդ մասին սեղմ հայտարարել է նաև ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանը: Մասնագետները մոտ 190. 000 կամավորի են հետազոտել՝ սևամորթ, սպիտակամորթ, ճապոնական և լատինամերիկյան ծագումով ամերիկացիների: Հարցման մասնակիցները, որոնց տարիքը 45-75-ի սահմանում էր, բաժանվել են մի քանի խմբի ըստ սուրճի օգտագործման: Դիտարկումը տևել է 16 տարի, հետազոտության ավարտին մոտ 60.000 մարդ է մահացել, որոնցից 36 տոկոսը՝ սրտանոթային հիվանդություններից, 31 տոկոսը՝ քաղցկեղից: Հետազոտության արդյունքների ճշգրտումից հետո (սեռը, տարիքը, ծխել-չծխելը, ալկոհոլի օգտագործումը և ֆիզիկական ակտիվության մակարդակը) պարզվել է, որ օրական 1 բաժակ սուրճը միջինը 12%-ով նվազեցնում է մահացության ռիսկը բոլոր պատճառներից, իսկ 3 բաժակի դեպքում՝ ռիսկը նվազում է 18%-ով: Արդյունքը կախված չի եղել կոֆեինի առկայությունից: «Սուրճի մեջ շատ հակաօքսիդանտներ և ֆենոլային միացություններ կան, որոնք կարևոր են քաղցկեղի կանխարգելման համար»,-պարզաբանել է հետազոտության արդյունքները հետազոտության համահեղինակ Վերոնիկա Սեթյավանը, հայտնում է Lenta.ru-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |