ԶԼՄ-ներ. ԻՊ-ն հաստատել է իր պարագլուխ Ալ Բաղդադիի մահը![]() 11 հուլիսի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Աղբյուրն ահաբեկչական «Իսլամական պետությունում» հաստատել է կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ահաբեկչական կազմակերպության կարճ հայտարարության մեջ ասվում է, որ Ալ Բաղդադին զոհվել է և առաջիկայում կհայտարարվի նոր առաջնորդի անունը: Ալ Բաղդադիի մահվան հանգամանքների մանրամասներ խմբավորումը չի ներկայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին իրաքյան «Սումարիա նյուզ» պարբերականի վրա հղումով: Այն մասին, որ Ալ Բաղդադին հավանաբար մայիսի 28-ին սպանվել է ՌԴ ավիահարվածի հետևանքով սիրիական Ռաքքայի մատոույցներում, հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Այն ժամանակ ոչնչացվել էր մոտ 330 գրոհային, այդ թվում Ռաքքայի «էմիր» Աբու Ալ Հաջի Ալ Միսրին: Հունիսի վերջում Իրանի հեռուստատեսությունը լուսանկարներ հրապարակեց, որոնք հաստատում էին ԻՊ պարագլխի մահը: Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |