Հայերի ստեղծած SoloLearn-ը Facebook-ի կողմից լավագույն հավելված է ճանաչվել11 հուլիսի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն ծրագրավորման ուսուցման հայ-ամերիկյան SoloLearn բջջային հարթակը հաղթել է Facebook ընկերության կողմից տրվող FbStart Apps of the Year (FbStart-ի տարվա հավելվածները) գլխավոր մրցանակը: Միջոցառումը գնահատում է FbStart ծրագրում ներառված ամենահաջողակ հավելվածները՝ ամբողջ աշխարհից, իսկ FbStar-ը Facebook ընկերության գլոբալ նախագծերից է, որն օգնում է բջջային հավելվածներ մշակողներին սկսել և մեծացնել իրենց բիզնեսը: 2015-ի դեկտեմբերին հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև $10 ֆինանսավորմամբ ամենաարագ զարգացող 10 սկսնակ ընկերություններից մեկը: Հաշվի առնելով հսկայական մրցակցությունը ծրագրավորման ուսուցման շուկայում, SoloLearn-ին հաջողվել է բավականին սեղմ ժամկետում գրեթե անհնարինի հասնել` իր ասպարեզում առաջատար դառնալով աշխարհում: Այն բաղկացած է 2 բլոկից` ուսուցում և խաղ, որի օգնությամբ օգտատերը կարող է մրցել ընկերների հետ, ծրագրավորման խնդիրներ լուծել: Արդյունքում, նրա մակարդակը, որպես ծրագրավորողի, մշտապես աճում է: SoloLearn-ը օգտատերեր ունի ամբողջ աշխարհում, որոնց մոտ 40 տոկոսը` ԱՄՆ-ում է: Նախագծի հեղինակների հետ PAN-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |