Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է մեդալով![]() 11 հուլիսի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիրը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Ինչպես հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հուլիսի 7-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի արկակոծման հետևանքով երեք զինծառայող էր վիրավորվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |