Լավրովն ու Նալբանդյանը Ավստրիայում քննարկել են ԼՂ հիմնախնդիրը![]() 11 հուլիսի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Հուլիսի 11-ին կայանալու է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Մաուերբախում ընթանում է ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում է կազմակերպության անդամ 30 երկրի ԱԳՆ ղեկավար: Հանդիպումն անցնում է «Վաստահության ստեղծում երկխոսության և կոոպերացիայի միջոցով» կարգախոսով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |