Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում (վիդեո) 11 հուլիսի 2017 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկվել է հետխորհրդային տարածքի 13 առավել հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում: Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի СОККЕР էջում: «Վահան Բիչախչյան՝ մարդ, որը պատրաստ է խաղալ Եվրոպայում: Այս տղան մեծ ապագա ունի, իսկ նրա հետ միասին նաև հայկական ֆուտբոլը»,-ասվում է հոլովակում: Նաև հոլովակում զարմանքով ասվում է, թե ինչու մոսկովյան ԲԿՄԱ-ն մինչ օրս չի գնել Բիչախչյանին: 2017-ի հուլիսի 9-ին լրացավ Բիչախչյանի 18 տարին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նրա ծառայություններով է հետաքրքվում պորտուգալական «Բենֆիկան», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և մի քանի այլ թիմ: Վահան Բիչախչյանը «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |