Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին![]() 11 հուլիսի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի սահմանի մոտ՝ 6 տրանսպորտային ավտոշարասյուն է մեկնել Քիլիս գավառի Մուսաբեյլի շրջանի ուղղությամբ: Ռազմատրանսպորտային միջոցները Թուրքիան նախատեսել է Սիրիայի հետ սահմանին տեղակայված իր ստորաբաժանումները հզորացնելու համար: Այդ հատվածում Թուրքիային սահմանակից է քրդաբնակ և քրդական կազմավորումների կողմից վերահսկվող Աֆրին սիրիական շրջանը, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Anadolu գործակալության վրա հղումով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, Անկարան չի բացառում Աֆրինում ռազմական գործողություն անցկացնելու հավանականությունը, եթե այդ շրջանից սպառնալիք լինի այդ երկրի ազգային անվտանգությանը: Թուրքիան համարում է, որ սիրիացի քրդերի զինյալ ուժերը կապված են Թուրքիայի տարածքում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |