«Հարավկովկասյան երկաթուղով» բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 10%-ով![]() 11 հուլիսի 2017 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները: Նշված ժամանակահատվածում նկատվում էր փոխադրումների դրական դինամիկա: Մասնավորապես բեռնափոխադրումների ծրագիրը կատարվել է 10,7%-ով, իսկ 2016-ի հունվար-հունիսի նկատմամբ բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 10%-ով: Բեռնման մակարդակը 9,6%-ով գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը, իսկ բեռնաշրջանառությունն ավելացել է 15,4%-ով: Բեռնափոխադրումներն արտահանման հաղորդակցությունում 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 11,9%-ով, իսկ նախատեսված ցուցանիշի հետ համեմատ՝ 3,7%-ով: Փոխադրումները տեղական հաղորդակցությունում աճել են 10,2% և 4,2%-ով համապատասխանաբար: Էապես ավելացել է նաև ներկրումը երկաթուղային ճանապարհով՝ 31,9%-ով նախատեսված և 11%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: 2016-ի հունվար-հունիսի հետ համեմատ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, գնացքի միջին քաշն ավելացել է 1,5%, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը՝ 1,9% և 9,1% համապատասխանաբար, տեղամասային և տեխնիկական արագությունները՝ 2,6% և 3% համապատասխանաբար: Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղին սպասարկել է 6.409 գնացք, որից 6.329-ը՝ ըստ չվացուցակի: Մարդատար միջազգային գնացքների չվացուցակը կատարվել է 97,4%, ներհանրապետական էլեկտրագնացքների՝ 98,7%, իսկ բեռնատար գնացքների՝ 98,8%-ով: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |