ԱՄՆ նախագահը պահպանել է հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում28 դեկտեմբերի 2007 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է Հայաստանին 48,5 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ օրինագիծը` պահպանելով հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հարցում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) 2008 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող օգնությունը նվազել է 17,5 միլիոնով անցյալ տարվա համեմատությամբ, սակայն ավել է 35 մլն դոլարով վարչակազմի առաջարկած գումարից: Կոնգրեսը հավանություն է տվել որպես ռազմական օգնություն 3 մլն դոլարի հատկացմանը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: «Մեզ անհանգստացնում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության նվազեցումը, հատկապես այն առումով, որ Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իսկ Բաքուն հաճախակի հայտարարություններ է անում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Մենք շնորհակալ ենք մեր բարեկամներին, որոնք հատկացումների տրամադրման ընթացքում մեծ ճնշումների են ենթարկվում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Վրաստանին այդ օրինագծով հատկացվել է 50,5 մլն դոլար, Ադրբեջանին` 19 մլն դոլար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |