Երևան-Անապա միկրոավտոբուս է շրջվել. Կան վիրավորներ![]() 11 հուլիսի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Շրջվել է Երևան-Անապա միկրոավտոբուսը: Հուլիսի 11-ին, ժամը 14:15-ին ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան-Անապա երթուղով ընթացող), շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել է 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը հոսպիտալացվել են Նեվիննոմինսսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |