Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված շուն են կլոնավորել![]() 12 հուլիսի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում գենետիկորեն մոդիֆիկացված շուն են կլոնավորել հատուկ՝ գենի նոկաուտի մեթոդով: Ինչպես հայտնում է Չինաստանի գիտությունների ակադեմիան,Լուն Լուն անունով բիգլը լույս աշխարհ է եկել մայիսի 28-ին: Շան կլոնավորման նախագիծը ղեկավարել են չինական SinoGene կենսաինժենիրինգային ընկերության մասնագետները: Լայ Լյանսյուեն, գիտական խմբի անդամներից մեկը, պատմել է, որ չինացի գիտնականները կարողացել են հեռացնել շան գենոմից «դեֆեկտային» հատվածները: Ըստ Լյանսյուեի, այդպիսով կարելի է բարելավված հոտառությամբ, զարգացած մկաններով շներ ստեղծել, որոնք զուրկ կլինեն գենետիկ հիվանդություններից, հայտնում է life.ru-ն: Կլոնավորված շները վաղուց ծառայում են ռուսական ոստիկանությունում: Հարավկորեական ընկերությունը բոլորովին վերջերս բելգիական մալինուա ցեղատեսակի 3 շուն է փոխանցել յակուտ ոստիկաններին: Ոստիկանական շների աճեցման նախագիծն իրականացնում են հարավկորեական Sooam BRF ընկերության մասնագետները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |