ԿԲ-ն հայտնել է, ով կլինի նոր թղթադրամներին. Հին դեմքերը «հեռանում են»

ԿԲ-ն հայտնել է, ով կլինի նոր թղթադրամներին. Հին դեմքերը «հեռանում են»

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները:

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում կներդրվեն նոր՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներ՝ առավել պաշտպանված ու ուշ մաշվող: Ամենն, ինչ հայտնի է դրանց մասին, կարդացեք այստեղ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---