Սիրիայում ՌԴ ռազմական խորհրդատու է զոհվել12 հուլիսի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ականակոծման հետևանքով զոհվել է ՌԴ ցամաքային զորքերի կապիտան, ՌԴ ռազմական խորհրդատու, Նիկոլայ Աֆանասովը: Նա հետմահու ներկայացվել է պետական պարգևի: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն: «Համա գավառում Սիրիայի կառավարական զորքերի տեղակայման վայրի հանկարծակի ականակոծման հետևանքով զոհվել է ՌԴ ռազմական խորհրդատու Նիկոլայ Աֆանասովը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Աֆանասովը Սիրիայում էր ՌԴ ռազմական խորհրդատուների կազմում: Նա զբաղվել է սիրիական բանակի ստորաբաժանումների անձնակազմի ուսուցմամբ: Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում 2015-ի սեպտեմբերից: Այդ ընթացքում, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, Սիրիայում զոհվել է 30-ից ավելի ռուս զինծառայող ու ռազմական խորհրդատու: Ինչպես պարզել են ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները, սիրիական գործողությանը մասնակցում են նաև մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |