Ալեքսանդր Արզումանյանը` Դանիայում ՀՀ դեսպան12 հուլիսի 2017 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն): ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել համապատասխան հրամանագիրը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ալեքսանդր Արզումանյանը 1991-1992-ին եղել է ՀՀ լիազոր ներկայացուցիչը Հյուսիսային Ամերիկայում, 1992-1993-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։1996-1998 թվականներին նա ՀՀ արտաքին գործերի նախարարն էր։ 1998-ի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։ Ալեքսանդր Արզումանյանը 2008-ին մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքներին, մարտի 1-ից հետո հետախուզման մեջ է եղել:,անցել է 7 քաղբանտարկյալի գործով: Արզումանյանն ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (26 մայիսի1992 թ.)։ Ընթերցեք նաև.Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |