Շարմազանով. Բաքվին ռուսական զենքի վաճառքը չպետք է խոչընդոտի ՌԴ հետ հարաբերությունների խորացմանը12 հուլիսի 2017 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել: Այսպիսի հայտարարություն է արել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելուն։ «Զենք վաճառում են այն երկրներին, ովքեր նպատակ ունեն այն օգտագործելու ինքնապաշտպանության համար», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Շարմազանովի խոսքով՝ դա, սակայն, չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը։ «Ռուսաստանի հետ մենք ունենք իրավապայմանագրային շատ լուրջ բազա, պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել ու ապահովում», - ասել է նա։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այս պահին Հայաստանն ու Ռուսաստանն իրականացնում են դաշնակցային գործընկերության պայմանագրի բոլոր դրույթները: «Մեկ անգամ չէ, որ մեր դժգոհությունը հայտնել ենք, բայց մենք հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններով», - ասել է Շարմազանովը։ Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արդիական սպառազինության և զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել Ռուսաստանից:Ինչպես հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, նորագույն ռազմական միջոցներն առաքվել են Ադրբեջան ըստ երկու երկրների միջև կնքված ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության: Ադրբեջանին ռուսական զենքի նոր խմբաքանակի մատակարարմանն էր անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նա ասել էր, որ պաշտոնական Ստեփանակերտը բացասական է գնահատում ցանկացած երկրից սպառազինության մատակարարումն Ադրբեջան՝ հավելելով, որ չի համարում, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջան ուղղված են հայության դեմ: Ըստ նրա, դա ռուսական կողմի բիզնեսն է: Ընթերցեք նաև.Շարմազանով. Միջազգային հանրությունը պետք է ուղիներ փնտրի, որ Բաքուն կատարի պայմանավորվածությունները Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |