Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել![]() 12 հուլիսի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ «Միայնակ Գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել օրերս դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ՀՔԾ քննիչը, հայտնում է «Ազատությունը»: Հուլիսի 11-ին նույն գործի շրջանակում տուժող էր ճանաչվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը: Հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբանին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց: Հանրային մեծ հնչեղություն ստացած այս միջադեպի առիթով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |