Մարտ-հունիսին զբոսաշրջային «Երևան սիթի տուրից» մոտ 1300 այցելու է օգտվել

Մարտ-հունիսին զբոսաշրջային «Երևան սիթի տուրից» մոտ 1300 այցելու է օգտվել

PanARMENIAN.Net - «Երևան սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվում են ինչպես Երևան այցելող զբոսաշրջիկները, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հիմնական այցելուները մարտին եղել են Իրանից ժամանած զբոսաշրջիկները:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի տվյալներով մարտ-հունիս ամիսներին իրականացված 60 տուրի ընթացքում ծրագրից օգտվել է մոտ 1300 այցելու, որոնց հիմնական մասը եղել են ՌԴ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկները:

Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել նաև Արևելյան Ասիայից, մասնավորապես՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների կողմից:

«Երևան սիթի տուր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև հատուկ մշակված երթուղիներ՝ Երևանի տեսարժան վայրերով մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսումնական կենտրոնների, ուսանողների համար:

«Երևան Սիթի Տուր» երթուղու 6-րդ տարեջրջանի պաշտոնական մեկնարկըտրվել է մայիսի 1-ից, սակայն հաշվի առնելով Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ «Երևան Սիթի Տուր» ծրագիրն աշխատել է դեռևս մարտ ամսից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---