ՀՀ-ն և Սինգապուրն օդային հաղորդակցության համաձայնագիր են ստորագրել12 հուլիսի 2017 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի՝ Սինգապուրի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հուլիսի 12-ին, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը կնպաստի երկու երկրների միջև ավիացիայի ոլորտում հարաբերությունների պատշաճ իրավական կարգավորմանը, ինչպես նաև՝ ավիաընկերությունների կողմից օդային հաղորդակցությունների շահագործման համար կապահովվի անհրաժեշտ իրավական հիմք և կանխատեսելի պայմաններ։ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների միջև հարաբերությունները թռիչքային և ավիացիոն անվտանգության, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման, ավիաընկերությունների նշանակման և լիազորությունների տրամադրման գործընթացներում և մի շարք այլ ոլորտներում: Նոր համաձայնագրով ամրագրվում է նաև երկու կողմերի ավիաընկերությունների համար առանց սահմանափակումների առևտրային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պարտավորությունը։ ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը հուլիս 11-13-ն ընկած ժամանակահատվածում գտնվելու է Սինգապուրի Հանրապետությունում՝ «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |