Հալեպի հայկական եկեղեցին վերականգնվում է. Տուֆը կբերվի Հայաստանից![]() 13 հուլիսի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հունի մեջ է մտնում խաղաղ կյանքը՝ Հալեպում կսկսեն վերականգնել հայ առաքելական XV դարի եկեղեցին: 2017-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտել է Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նախատեսվում է, որ հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքը կմեկնարկեն արդեն հուլիսին, իսկ վարդագույն տուֆը, որից կառուցված է եկեղեցին կբերվի Հայաստանից,ասվում է ՆՏՎ-ի հաղորդման մեջ: Նշվում է, որ պատերազմից առաջ այն բազում զբոսաշրջիկներ և ուխտավորներ էին այցելում: Թեև եկեղեցին հայկական է, սակայն այստեղ մոմ էին վառում նաև ուղղափառ հավատացյալները ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից: Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են սկսել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար, ասվում է հաղորդագրության մեջ: Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) նախկին տեսքն ու փառքը։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |