Նոր Galaxy Note 8 սմարթֆոնը կներկայացվի օգոստոսի 23-ին![]() 13 հուլիսի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Samsung-ի երկար սպասված նորույթը՝ Galaxy Note 8 սմարթֆոնը կարող է ներկայացվել արդեն օգոստոսի 23-ին: Ընկերությունը կարող է չսպասել Բեռլինի IFA 2017 ցուցահանդեսին: Միանգամից մի քանի կորեական աղբյուր նշել է, որ առանձին մամուլի ասուլիս կհրավիրվի Նյու Յորքում, թեև վերջին 2 տարիներին նորույթները մշտապես ներկայացվել են IFA-ում: Նման վաղ անոնսի գլխավոր նպատակն է առավելագույնս առաջ անցնել Apple-ից և նրա նորագույն iPhone 8-ից: 2017-ին առաքումների ձգձգումների պատճառով iPhone 8-ը կարող է վաճառքի հանվել հոկտեմբերից ոչ շուտ, նշանակում է Galaxy Note 8-ը բավական ժամանակ կունենա ուշադրություն գրավելու համար: Samsung-ի ֆաբլետի նոր սերնդի սարքն ունի 6,3-դյույմանոց էկրան, ավանդական S Pen կառուցվածք, ինչպես նաև կորեական բրենդի պատմության մեջ առաջին կրկնակի տեսախցիկը: 2016-ի Samsung Galaxy Note 7 մոդելը տապալվեց աշխարհում մարտկոցի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |