Ջոլին հետաքրքրվում է վրացական բուսական դեղամիջոցով![]() 13 հուլիսի 2017 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլիի պրոդյուսերներից մեկը հետաքրքրվել է ոչ ավանդական բուժմամբ Վրաստանում: Տեղեկությունն այդ մասին տարածել է վրացական արտադրության ընդհանուր բուժման համար նախատեսված «Կավթասի» դեղամիջոցը կիրառող ընկերության ֆիտոթերապևտ Լելա Գեջաձեն: «Չեմ կարող ասել, թե որքան ուրախ եմ: Այսօր գրել են իմ պաշտոնական փոստին, որ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին ուզում է բուժվել «Կավթասի» դեղամիջոցով: Նրանք ինչ-որ կերպ իմացել են այդ դեղամիջոցի մասին և այդ կոնկրետ մարդն ինձ ասել է, որ շուտով խորհրդակցություններ կսկսվեն այդ հարցի շուրջ: Դա շատ լավ նորություն է անձամբ ինձ և մեր երկրի համար»,-գրել է բժիշկն իր ֆեյսբուքյան էջում, հայտնում է Sputnik-Գրուզիան: «Կավթասի»-ն դեղաբույսերից պատրաստված թուրմ է ֆիզիոլոգիական վիճակը բարելավելու համար, իմունոմոդուլյատոր: Այն խորհուրդ է տրվում օգտագործել իմունիտետի բարձրացման համար: Դեղամիջոցի համար օգտագործվող դեղաբույսերը հավաքում են էկոլոգիապես մաքուր տարածքներից: Համարվում է, որ դեղամիջոցը հատկապես արդյունավետ է թմրամոլությամբ, ինչպես նաև հեպատիտ B և C-ով տառապող մարդկանց համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |