«Սասնա ծռերի» գործով անցնող Արեգ Կյուրեղյանը պատժախուց է տեղափոխել![]() 13 հուլիսի 2017 - 14:10 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» գործով անցնող Արեգ Կյուրեղյանը պատժախուց է տեղափոխել։ Այս մասին ասել է Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Փաստաբանի պնդմամբ, Կյուրեղյանին պատժախուց են տարել՝ նրա մոտից արգելված իր գտնելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Քրեակատարողական վարչությունում (ՔԿՎ) հաստատել են, որ Կյուրեղյանը պատժախուց է տեղափոխվել 10 օրով՝ նրա մոտ արգելված իր գտնելու պատճառով։ Քրեակատարողական վարչությունը հուլիսի 12-ին հայտարարեց, որ դատարան բերվելուց առաջ Արեգ Կյուրեղյանը զննության է ենթարկվել, և նրա մոտից մաստակի մեջ թաքցված մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր է հայտնաբերվել, ինչն արգելված իր է: ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հայտնաբերվածն առգրավվել է. նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: 2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են արտագնա` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատել են: Ընթերցեք նաև.Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |