ՀՀ նոր թղթադրամների էսքիզների մրցույթ է հայտարարվել![]() 13 հուլիսի 2017 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` 1000 դրամ, 2000 դրամ, 5000 դրամ, 10000 դրամ, 20000 դրամ, 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների էսքիզների ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԲ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի 6 հասցեով: Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 17։00-ն: Թղթադրամների էսքիզներին ներկայացվող պարտադիր պահանջներն են, մասնավորապես. 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 130 x 72 մմ: Հիմնական գույնը՝ մանուշակագույն: 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 135 x 72 մմ: Հիմնական գույնը՝ շագանակագույն: 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 140 x 72 մմ: Հիմնական գույնը՝ կարմիր (նարնջագույն երանգով): 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 145 x 72 մմ: Հիմնական գույնը՝ մոխրագույն: 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 150 x 72 մմ: Հիմնական գույնը՝ կանաչ: 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամ. չափը՝ 155 x 72 մմ: Հիմնական գույնը՝ ոսկեգույն: Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |