Bloomberg. Թուրքիան մտադիր է ռուսական С-400-ներ գնել և ՀՀ հետ սահմանին տեղակայել![]() 14 հուլիսի 2017 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի համար, որոնք նախատեսվում է տեղակայել այդ թվում նաև Հայաստանի հետ սահմանին, գրում է Bloomberg-ը Թուրքիայում անանուն աղբյուրի վրա հղումով: Ըստ բարձրաստիճան թուրք պաշտոնյայի, որը չի ցանկացել հրապարակել անունը, 2018-ին Անկարան մտադիր է գնել ՌԴ-ից 2 բատարեա С-400: Նույնքան հետագայում նախատեսվում է կառուցել Թուրքիայում: Թեև ռուսական համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ-ի սպառազինության հետ, Թուրքիան մտադիր է տեղակայել դրանք այն շրջաններում, որտեղ գործում են ՆԱՏՕ-ի սահմանած սահմանափակումները՝ Հայաստանի, Հունաստանի հետ սահմանին և էգեյան ծովի մերձափնյա տարածքում, ասել է աղբյուրը: Համակարգերը չեն ունենա «յուրային-օտար» տարբերակման համակարգեր, ինչը թույլ կատ կիրառել դրանք ցանկացած թիրախի դեմ: «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչը չի մեկնաբանել գործարքի մասին տվյալները, հայտնում է Trend.az-ը: Թուրքիան նախկինում էլ էր պատրաստ գնել այդ համալիրները, սակայն գործարքը չկայացավ ՆԱՏՕ-ի դիրքորոշման պատճառով, ասվում է հոդվածում: Անկարան ստիպված էր հրաժարվել նաև նման համակարգեր Չինաստանից գնելու մտադրությունից Վաշինգտոնի ճնշման պատճառով: Ըստ հոդվածի հեղինակի, ռուսական զենքի գնման վերաբերյալ գործարքը մատնանշում է, որ Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից: Նախկինում բազմիցս է հայտարարվել С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարաման վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների մասին: ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը նշել է, որ ՌԴ-ն խոչընդոտ չի տեսնում Թուրքիային այդ համակարգերի առաքման հարցում, թեև վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |