Չերչիլի մասին «Մութ ժամանակներ» դրամայի առաջին թրեյլերն է թողարկվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ուինսթոն Չերչիլի մասին պատմող «Մութ ժամանակներ» (Darkest Hour) պատմական դրամայի պրոմոհոլովակը: Հոլովակը հրապարակվել է YouTube-ի Universal Pictures UK ալիքում հուլիսի 13-ին: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես էր Չերչիլը դիմակայում Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամների ճնշմանը և հրաժարվում համաձայնության գնալ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ, գրում է Lenta.ru-ն: Գլխավոր դերում նկարահանվել է Հերի Օլդմենը: «Մութ ժամանակների» ռեժիսորն է Ջո Ռայթը («Քավություն», «Հպարտություն և նախապաշարմունք»): Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի աշնանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |