ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը![]() 14 հուլիսի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում: Զորախումբը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում՝ կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով: Համաձայնագրի իրականացման լիազոր մարմիններ են համարվում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունները, որոնք որոշում են միացյալ զորախմբի կազմը ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և պոտենցիալ սպառնալիքների որոշման հիման վրա: Միացյալ զորախմբի կիրառման պլանավորումն իրականացվում է խաղաղ ժամանակ կողմերի ԶՈւ գլխավոր շտաբերի համատեղ կարգադրության հիման վրա: «Կիրառման ծրագիրը մշակվում է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատարության և ռազմակայանի կազմից օպերատիվ խմբի կողմից և հաստատվում է կողմերի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կողմից», ասվում է բացատրական գրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Միացյալ զորախմբի խնդիրներն են. ՌԴ և ՀՀ դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական նախապատրաստման բացահայտումն ու հետ մղումը, երկու պետությունների ցամաքային սահմանի պաշտպանությունը պատասխանատվության հաստատված սահմաններում, մասնակցությունը ՌԴ և ՀՀ պետական սահմանի պաշտպանությանն օդատիեզերական տարածքում, մասնակցությունը զորքերի և կրիտիկական կարևորության օբյեկտների հակաօդային պաշտպանությանը: Միացյալ զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միացյալ զորախմբի ծավալման և կիրառման մասին որոշումն ընդունվում է ՌԴ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարների կողմից համատեղ: Համաձայնագիրը կնքված է 5 տարով՝ հետագայում ևս մի քանի անգամ 5 տարով երկարացնելու հնարավորությամբ: Հունիսի 27-ին Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում:Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |