ՌԴ-ում բանակից խուսափողները 10 տարի չեն կարողանա աշխատել պետկառույցներում![]() 14 հուլիսի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդուման հուլիսի 14-ի նիստում երրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որի համաձայն առանց հիմնավորման զինծառայությունից խուսափած անձինք 10 տարի չեն կարողանա աշխատել պետական կառույցներում, հայտնում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ Ռուսաստանում գործում էր պետծառայության անժամեկտ արգելք բանակից խուսափողների համար, սակայն 2014-ին Սահմանադրական դատարանն այն համարեց ՌԴ սահմանադրությանը չհամապատասխանող: Արգելքը կգործի 10 տարի այն պահից ի վեր, երբ զորակոչային հանձնաժողովը, քննելով բոլոր հանգամանքները, եզրակացություն կընդունի այն մասին, որ քաղաքացին «զորակոչով չի մասնակցել զինծառայությանը առանց օրինական հիմնավորման»: Օրենքի նախագիծը սահմանում է քաղաքացիների մասնակցության կարգը զորակոչային հանձնաժողովի նիստերին: 2016-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ մեկ երրորդով կրճատվել է բանակից խուսափողների քանակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |