ԵԱՀԿ գործող նախագահը դեռեւս չի պատրաստվում այցելել Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դեռեւս չի պատրաստվում այցելել Հարավային Կովկաս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Մարտին Նեսիրկին: Նրա խոսքերով, ԵԱՀԿ յուրաքանչյուր գործող նախագահ այցելում է մեծ նշանակություն ունեցող տարածաշրջաններ, սակայն Հարավային Կովկաս Իլկա Կաներվայի այցելության ժամկետները դեռ պարզ չեն:



Նշենք, որ ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, հղում կատարելով Ֆինլանդիայի ԱԳՆ-ին, հաղորդել է, որ «2008 թվականի գարնանը ծրագրում է այցելել Հարավային Կովկասի երկրներ»:



Ֆինլանդիայի ԱԳՆ-ում PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել են, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հնարավոր այցելության մասին տեղեկատվություն չունեն:



Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը դեկտեմբերին Իլկա Կաներվան նշել էր, որ պատրաստվում է այցելել տարածաշրջան առաջիկա տարեսկզբում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---