USA ARMENIAN LIFE Magazine-ը հրապարակում է 2007 թվականի էական իրադարձությունները 8 հունվարի 2008 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «2007 թվականը բեկումնային եղավ հայ պատմության մեջ: Տարբեր ուղղություններով հայերը էական հաղթանակներ են արձանագրել: Ինչպե՞ս կարելի է խոսել 2007-ի մասին եւ չհիշատակել այն խիզախ մարդկանց, որոնք էապես ազել են մեր կյանքի վրա` ծառայելով արդարադատությանն ու մարդկությանը»,- գրում է USA ARMENIAN LIFE Magazine-ը, ներկայացնելով իրադարձությունների կարճ ցանկը` ըստ ժամանակացույցի, հիմք ընդունելով The California Courier-ը:Թերթի վարկածով, գլխավոր իրադարձություններից է հայ-թուրքական ասոցիացիայի ղեկավար, երաժշտական մագնատ Ահմետ Էրտոգունի հայտարարությունը այն մասին, որ «Թուրքիայի համար ավելի լավ կլինի, եթե այն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: «Ես կարդացել եմ Հայոց ցեղասպանության մասին շատ գրքերում` հրատարակված Արեւմուտքում, եւ չեմ տեսել որեւէ հարգված գիրք, որը կմերժեր այդ փաստը: Թուրքերը այդ հարցում շատ համառ են»,- ասել է Էրտոգունը: Հաջորդը TIME ամսագիրն է, որը Հայոց ցեղասպանության մասին փաստավավերագրական ֆիլմ է տարածել, ուղելով խմբագրական քաղաքականությունը այդ հարցով: TIME-ը իր համարներից մեկում տեղակայել է Հայոց ցեղասպանության մասին պատմող 52-րոպեանոց DVD եւ 46-րոպեանոց հարցազրույց ֆրանսիացի լրագրող Իվ Տերնոնի հետ: Անցած տարվա էական իրադարձությունների թվում էր Շվեյցարիայի դատարանի կողմից Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դատապարտումը Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, «Անատոլիայում 1919-1922 թվականներին էթնիկ մաքրումների մասին բրիտանական զեկույցը. հայերն ու հույները» գրքի հրապարակումը, Los Angeles Times-ի խմբագրի հեռացումը Հայոց ցեղասպանության մասին հոդվածը մերժելու համար, Հակաանվանարկման լիգայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Շարլ Ազնավուրի հռչակումը ֆրանսիական երգի պատրիարք: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |