Ժիրինովսկի. ՀՀ հետ միացյալ զորախմբի հրամանատարությունը ես կվերապահեի ռուսական կողմին![]() 14 հուլիսի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Հայաստանի միացյալ զորախմբի հրամանատարության և գլոբալ որոշումներ կայացնելու իրավունքը ես կվերապահեի միայն ռուսական կողմին, ոչ թե համատեղ իրականացմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ազատական ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հուլիսի 14-ին ՌԴ Պետդումայում միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկումների ժամանակ: Հուլիսի 14-ին ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում: «Դա պետք է լինի ՌԴ Գլխավոր շտաբի և մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության շրջանակում»,-ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը: Բացի այդ նա ասել է, որ Ռուսաստանը պետք է հզորացնի խմբավորումը Հայաստանում ավելի արդյունավետ զսպելու համար հնարավոր ռազմական բախումներն այլ երկրների հետ: Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ ՌԴ-ն պետք է վերանայի միացյալ խմբավորման ծավալման և կիրառման մասին որոշումների կայացման դրույթը: Ըստ ընդունված կարգի որոշումը կայացնում են ՌԴ և ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամնատարները համատեղ: «ՌԴ և Հայաստանի միացյալ զորախմբի հրամանատարության և գլոբալ որոշումներ կայացնելու իրավունքը ես կվերապահեի միայն ռուսական կողմին: Դա պետք է լինի ՌԴ Գլխավոր շտաբի և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության ներքո»,-ասել է Ժիրինովսկին, ասվում է կուսակցության պաշտոնական կայքում: «Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է: Եվ միշտ է այդպես եղել: Մեր հարյուրավոր, հազարավոր զինծառայողներ են այնտեղ կռվել, պաշտպանել սահմանները, զոհվել այնտեղ»,-ասել է նա: Միացյալ զորախմբի խնդիրներն են. ՌԴ և ՀՀ դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական նախապատրաստման բացահայտումն ու հետ մղումը, երկու պետությունների ցամաքային սահմանի պաշտպանությունը պատասխանատվության հաստատված սահմաններում, մասնակցությունը ՌԴ և ՀՀ պետական սահմանի պաշտպանությանն օդատիեզերական տարածքում, մասնակցությունը զորքերի և կրիտիկական կարևորության օբյեկտների հակաօդային պաշտպանությանը: Միացյալ զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միացյալ զորախմբի ծավալման և կիրառման մասին որոշումն ընդունվում է ՌԴ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարների կողմից համատեղ: Համաձայնագիրը կնքված է 5 տարով՝ հետագայում ևս մի քանի անգամ 5 տարով երկարացնելու հնարավորությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |