ՀՀ մարզիկները Ֆրանկոֆոնիայի խաղերին 4 մարզաձևում կպայքարեն![]() 14 հուլիսի 2017 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-30-ը Կոտ դՙ Իվուարի Աբիջան քաղաքում Հայաստանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր մարզիկները պայքարելու են չորս մարզաձևում` ձյուդո, աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ և խճուղային հեծանվավազք: «Ֆրանկոֆոնիայի խաղերին կմասնակցենք երրորդ անգամ: Նախորդ երկուսում հաջող ենք հանդես եկել և մեդալներ նվաճել: Բավական ուժեղ մրցաշար է: Մասնակցում են մայրցամաքների ու աշխարհի մրցանակակիրներ»,- ասել էՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտիբարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են: Ձյուդո. Սամվել Խաչատրյան (73 կգ քաշային կարգ), Գևորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ): Աթլետիկա. Լևոն Աղասյան, Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Լիլիթ Հարությունյան: Ազատ ոճի ըմբշամարտ. Մխիթար Գրիգորյան (57 կգ), Աշոտ Վելիցյան (61 կգ), Վաղինակ Մաթևոսյան (65 կգ), Խաչատուր Պապիկյան (70 կգ), Մարզպետ Գալստյան (86 կգ): Հեծանվասպորտ. Էդգար Ստեփանյան, Մհեր Մկրտչյան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |