Դանակով հարձակում Թեհրանի մետրոյում. 5 վիրավոր կա![]() 15 հուլիսի 2017 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում: Առնվազն 5 մարդ, այդ թվում ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է: Այդ տվյալները հրապարակել է ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի արվարձանում՝ Ռեյ քաղաքի մետրոյի կայարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ISNA գործակալության վրա հղումով: Տղամարդը դանակով հարվածել է 4 ուղևորի, հետո ոստիկանին, որը փորձել է նրան խանգարել: Ոստիկանները մի քանի զգուշացնող կրակոցներից հետո կրակ են բացել հանցագործի ուղղությամբ, որը հետո հիվանդանոցում մահացել է: Ավելի վաղ Mehr գործակալությունն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ հարձակվել են եկղեցականի վրա և տուժել է 15 մարդ: Սակայն այդ տվյալները պաշտոնապես չհաստատվեցին: Այժմ կայարանն աշխատում է առօրյա ռեժիմով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |