Հունահռոմեական ոճի ՀՀ ըմբիշները պատրաստվում են աշխարհի առաջնությանը![]() 15 հուլիսի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի ինը թեկնածու Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշի հետ կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի: «Ստայկիից կվերադառնանք Երևան և օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ», - հայտնել էԳլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին: Կարդացեք վաև՝UWW-ի վարկանիշային աղյուսակում հունահռոմեական ոճի ՀՀ 6 ըմբիշ կա Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |