Աշոտյան. ԵՄ-ից ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական աջակցություն ենք ակնկալում15 հուլիսի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ԵՄ-ից քաղաքական աջակցություն է ակնկալում, այլև ոչ միայն ֆինանսական: Այս մասին «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին նախատեսված ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Տևական ժամանակ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին կարծրատիպ էր գործում, թե ԵՄ-ն, կներեք բառիս համար, բանկոմատ է՝ ֆինանսական դոնոր: Իհարկե, ԵՄ-ն գրավիչ է որպես ֆինանսական աջակից, բայց վերջինիս հետ մեր գործակցության մոդելին քաղաքական նշանակություն պետք է տալ», - ասել է Աշոտյանը, գրում է Aravot.am-ը: Նա հավելել է. «Մենք ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլև քաղաքական աջակցություն մի շարք խնդիրներում՝ հայ-թուրքական հարաբերություններից մինչև տարածաշրջանային կայունություն և Արցախյան հիմնախնդիր»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել: Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ: Իսկ Սվիտալսկին ավելի ուշ հայտարարեց, որԵթե ԵՄ աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չեն պարտադրի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |