ՀՀ ԱԳՆ. Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար 9 հունվարի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ շատ ընդհանրություններ կան, սակայն կան նաեւ էական տարբերություններ: Ամենակարեւորն այն է, որ Ղարաբաղի անկախությունը նվաճվել է, այն դեպքում, երբ կոսովցիներին անկախությունը տրամադրվել է ՆԱՏՕ-ի կողմից»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, անկախ միջազգային հանրության ցանկությունից, Կոսովոյի անկախության հռչակումը նախադեպ կդառնա այլ հակամարտությունների համար:«Ադրբեջանն անընդհատ հղում է կատարում տարածքային ամբողջականությանը, չճշտելով` հատկապես ինչը նա նկատի ունի: Այդ պահանջը, մեր կարծիքով, կարող է մեկնաբանվել կամ որպես խնդրի կարգավորում, կամ որպես փաստի արձանագրում: Եւ մեկ, եւ մյուս դեպքում խոսքը, ամենայն հավանականությամբ, կարող է գնալ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու մասին, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի մասին»,- ընդգծել է Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ որեւէ որոշում չի կարող ընդունվել, եթե դրան համաձայնություն չտա ԼՂՀ ժողովուրդը: «Ես հուսով եմ, որ Հայաստանի նոր նախագահը կպահպանի բանակցային գործընթացի հիմքերը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |